National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.10.2006
Ազգային ժողովը քննարկում է Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ նիստերի օրակարգի նախագծերի քննարկմամբ: ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հեղինակած  «Հայոց ցեղասպանության հարցերի քննարկման ԱԺ  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագիծը հեղինակի առաջարկով հանվեց օրակարգի եւ նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերից: ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն իր ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրինագիծը նույնպես առաջարկեց հանել օրակարգից` պայմանով, որ այնտեղ ներառված փոփոխությունները որպես առաջարկներ դիտվեն տարբեր խմբակցություններիներկայացրած համանուն օրինագծի համար: Օրակարգը հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված 11 օրենքի նախագծեր եւ վավերացրեց6 միջազգային պայմանագրեր:Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը` որպես համահեղինակ,առաջարկեց հետաձգել «Թիկնազորային գործունեության մասին» օրինագծի քվեարկությունը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
 «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրա հետ կապված «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում եւ «ՀՀ քրեական օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների փաթեթը ներկայացրեց օրենքների նախագծերի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Նա տեղեկացրեց, որ զգալի փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում` նկատելով, որ դրանց մի մասը միանշանակ ընդունելի էհեղինակների եւ միջազգային փորձագետների համար, որոշ հարցեր տարաձայնությունների եւ բազմակարծության տեղիք են տվել, որոնք ընթացող քննարկումների արդյունքում կհստակեցվեն ու կկանոնակարգվեն:

 Ըստ պարոն Նիկոյանի` նախագծերի հեղինակները միանշանակ ընդունում են, որ ընտրելու գաղտնիությունը պետք է լինի պարտադիր. դա ընտրողի պարտականությունն է, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց պետք է թույլատրել մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ընտրող զինվորականների ցուցակը պետք է կազմի լիազոր մարմինը զինվորական ղեկավարության ներկայացրած համապատասխան տեղեկանքի հիման վրա, անհրաժեշտ է ընտրական տեղամասերի ընտրողների թիվը նվազեցնել, այսինքն շատացնել ընտրական տեղամասերը` ընտրության արդյունավետությունն ապահովելու համար, ընդլայնել վստահված անձերի իրավունքները` հնարավորություն տալով նրանց ֆիզիկապես գտնվել հանձնաժողովի անդամների կողքին, վերահսկել եւ ստուգել հաշվարկված քվեաթերթիկները: Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ ընդլայնվել են նաեւ դիտորդների իրավունքները, պարզեցվել եւ հստակեցվել է բողոքարկման կարգը, կեղծումներից խուսափելու համար որոշվել է քվեարկություն կատարել քվեաթերթիկները ծրարի մեջ դնելուց հետո, որոնք նախապես առանձին-առանձին կնքված կլինեն: Փոփոխվել է նաեւ ձայների հաշվարկման մեխանիզմը. այսուհետ յուրաքանչյուր 250 քվեաթերթիկի համար առանձին արձանագրություն է կազմվելու:

Ըստ բանախոսի` ընտրական հանձնաժողովի անդամի հետկանչի, քվեարկության արդյունքների եւ քվեարկության ընթացքի տեսագրության, շրջիկ քվեատուփերի կիրառման եւ այլ հարցերի հետ կապված կան տարբեր մոտեցումներ, որոնք առաջարկների հաշվառումով կհստակեցվեն մինչեւ երկրորդ ընթերցում:

Ազգային ժողովը Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը կշարունակի հոկտեմբերի 24-ի նիստում:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am